вторник, 6 мая 2008 г.

ԳԼՈԲԱԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ

Համաշխարհային բանկի գնահատմամբ, վերջին երեք տարիների ընթացքում արտադրության գնի երկակի ավելացումը կարող է հանգեցնել ցածր եկամտով երկրների 100 միլիոն մարդկանց հետագա աղքատացմանը: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զելլինգը: Նրա խոսքով, այս խնդիրը ինքն իրեն չի լուծվի. իրական պայմաններ, իսկ ավելի կոնկրետ ժողովրդագրության գործոնները, փոփոխությունները սննդի համակարգում, էներգոռեսուրսների թանկացումը և բիովառելիքը, ինչպես նաև կլիմայական պայմանների փոփոխությունները, այս ամենը խոսում են այն մասին, որ արտադրության գները շարունակելու են բարձր մնալ, համենայնդեպս, միջինաժակետ հեռանկարում: 2005 թվականից սկսված հիմնական արտադրության ապրանքների գները աճել են 80-83 տոկոսով, այս գները կործանիչ հարված են հասցնում Երկիր մոլորակի ամենաղքատ բնակիչներին: Որպեսզի օգնեն դժվար կացության մեջ հայտնվելու հավանականություն ունեցող մարդկանց, Համաշխարհային բանկի խումբը կոչ է անում գլոբալ արտադրական քաղաքականության նոր ուղի մշակել: ««Նոր կուրսի» ուշադրության կենտրոնում պետք է լինեն ոչ միայն սովի և թերսնման, սննդամթերքի հասանելիության և ապահովման խնդիրները, այլև այս խնդիրների փոխկապակցվածությունը էներգետիկայի, բերքատվության, կլիմայի փոփոխության, ներդրումների, կանանց և բնակչության այլ խմբերի մարգինալացման, ինչպես նաև տնտեսական կայունության և տնտեսական աճի հետ»,-ասված է ՀԲ հայտարարության մեջ:Արտադրության առօրյա պահանջարկի ապահովման համար ՄԱԿ-ի համաշխարհային արտադրության ծրագրով հարկավոր է նվազագույնը 500 միլիոն դոլար: Եվրոմիության երկրները, Ճապոնիան և այլ երկրներ պետք է ընդունեն անփոփոխելի միջոցներ ֆինանսավորման դեֆիցիտի վերացման համար:

ԱՄՆ-Ի ԸՆՏՐԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ՀԱԿԱԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԵՆ

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն առաջին անգամ զեկույց է պատրաստել ԱՄՆ-ում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում են արտասահմանյան լրատվամիջոցները, փաստաթղթի հեղինակները խոստովանել են, որ դրա պատրաստման պատճառ է դարձել վերջին շրջանում հնչող այն մեղադրանքները, որոնց համաձայն ամերիկյան իշխանությունները ոչ բավարար քննադատության են արժանանում: Ինչպես նշված է Freedom House-ի տարածած հաղորդագրության մեջ, զեկույցը կոչվում է` «Այսօրվա ամերիկացին որքանո՞վ է ազատ»: Ըստ հեղինակների, վերնագրում բարձրացված հարցը կարևոր է ոչ միայն ամերիկացիների, այլ նաև բոլորի համար, «ում վրա ազդում է աշխարհի միակ գերտերությունը»: Ըստ Freedom House-ի, ԱՄՆ-ի գլխավոր խնդիրն է իրավունքների և ազատությունների սահմանափակումները, որոնք մտցվել են 2001 թվականի սեպտեմբերի 11-ի աղետից հետո տեռորիզմի դեմ պայքարի պատճառաբանությամբ:

Մասնավորապես քննադատվում են հայրենասիրական ակցիաները, առանց դատարանի որոշման սանկցիայի հեռախոսների լսումները, գաղտնի բանտային ցանցերը և Գուանտանամոյում գտնվող գաղութները: Զեկույցի հեղինակները նշում են, որ ամեն 1000 ամերիկացուց յոթն այսօր գտնվում է բանտերում, իսկ ամեն 37-րդ գոնե կյանքում մեկ անգամ բանտարկվել է: Այս ցուցանիշով, նշում է իրավապաշտպան կազմակերպությունը, ԱՄՆ-ը գտնվում է այն երկրների խմբում, որոնց բնակչության մեկ շնչին ընկնող բանտարկյալների թիվն ամենաշատն է: Այդ շարքին են դասվում նաև Ռուսաստանը, Բելոռուսը և Բերմուդյան կղզիները:
Ընդ որում, վանդակաճաղերի ետևում է հայտնվում ամեն երրորդ աֆրոամերիկացին, այն պաագայում, երբ սպիտակաների դեպքում այս հարաբերակցությունը 1/17 է: Ի տարբերության մի շարք այլ երկրների, ԱՄՆ-ում բանտարկյալներն ընտրության իրավունք չունեն, բայց միաժամանակ պահպանման և սոցիալական աջակցության մակարդակը շատ ավելի բարձր է, քան մյուս երկրներում: Freedom House-ը քննադատելով ԱՄՆ քաղաքական համակարգը նշում է, որ երկրում օգտագործվում է վարչական ռեսուրսը, իսկ ընտրական ինստիտուտներն ունեն հակաժողովրդավարական բնույթ: Սակայն գործող համակարգը թույլ է տալիս քաղաքացիներին ժողովրդավարական ճանապարհով ընտրել իրենց թեկնածուին:
Զեկույցում մի ամբողջ գլուխ նվիրված է ԱՄՆ նախագահի կողմից իր ընկերներին կարևորագույն պետական պաշտոններում նշանակելուն, որոնք չունեն համապատասխան որակական մակարդակ և փորձ: Զեկույցի հեղինակների կարծիքով, այսպիսի նշանակումների թվով ռեկորդակիրը ներկայիս նախագահ Ջորջ Բուշն է: Միաժամանակ քաղաքական կոռուպցիան ԱՄՆ-ում զգալիորեն ցածր է, քան մի շարք այլ երկրներում: Փաստաթղթում նշվում է, որ սահմանադրական վերջին փոփոխությամբ ԱՄՆ-ի լրատվամիջոցները դեռևս ազատ և անկախ են:Ամփոփելով զեկույցը, Freedom House-ը եկել է այն եզրակացության, որ չնայած մի շարք թերացումների և բացթողումները, ԱՄՆ-ը շարունակում է մնալ պետություն, որն ավելի ազատ է, քան աշխարհի երկրների մեծամասնությունը: Նշենք, որ Freedom House-ը հիմնադրվել է 1941 թվականին և ֆինանսավորման մոտ 80 տոկոսը տրամադրում է ԱՄՆ-ի կառավարությունը: Կազմակերպությունն ամեն տարի զեկույց է հրապարակում աշխարհի տարբեր երկրներում մարդկանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ, սակայն ԱՄՆ-ում նմանատիպ ուսումնասիրություն անցկացվում է առաջին անգամ:

суббота, 3 мая 2008 г.

ԹՈՒՐՔԵՐՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՑՈՒՅՑ ԵՆ ՏՎԵԼ ԻՐԵՆՑ ԻՐԱԿԱՆ ԴԵՄՔԸ

Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանում անցկացվող ավանդական մայիսմեկյան միջոցառման ժամանակ ադրբեջանցի և թուրք երիտասարդները հայերի հետ քաշքշուկ են սադրել: Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, դա տեղի է ունեցել , երբ տարբեր ազգեր ներկայացրել են իրենց մշակույթը:Միջոցառման ժամանակ, հայ երիտասարդնի ելույթ ունենալիս դահլիճից բեմի ուղղությամբ շշեր են նետվել: Ոստիկանության հատուկ զորքերը դուրս են բերել իրավախախտներին: Պարզվել է, որ դրանք ադրբեջանցի և թուրք երիտասարդներն էին: Սակայն րոպեներ անց միջադեպը կրկնվել է, բայց այս անգամ շշերը նետվել են դահլիճում գտնվող հայերի վրա, որոնք աջակցում էին իրենց հայրենակիցներին: Դրա արդյունքում տուժել է մեկ հայ աղջիկ, ում դեմքին է դիպել թուրքերի և ադրբեջանցիների կողմից նետված շիշը: Տեսնելով սա, հայերը պատասխան գործողությունները են սկսվել: Ոստիկանության աշխատակիցներն առաջին հերթին դահլիճից դուրս են բերել ադրբեջանցի ու թուրք, ապա նաև` հայ երիտասարդներին: Շղթայով նրանց տարել են մետրոպոլիտենի ուղղությամբ՝ երկու կողմերի միջև կանգնեցնելով ոստիկանների խումբ: Չնայած սրան, ադրբեջանցի և թուրք երիտասարդները շարունակել են իրենց գործողությունները, բայց այս անգամ բացի շշերից նետել են նաև փայտեր և քարեր: Գործողությունները ոստիկանության կողմից կանխվել են: Կան մի քանի ձերբակալվածներ: Վնասվածք ստացած հայ աղջկան տեղափոխել են հիվանդանոց:

понедельник, 28 апреля 2008 г.

ՊԵԿԻՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ ԼՈՒՍԱԲԱՆԵԼՈՒ ԵՆ 31 ՀԱԶԱՐԻՑ ԱՎԵԼԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ

Պեկինում անցկացվելիք օլիմպիական խաղերը լուսաբանելու համար հավատարմագրվել է 21.6 հազար լրագրող: Ինչպես տեղեկացնում են արտասահմանյան լրատվամիջոցները, այս մասին այսօր հայտարարել է օլիմպիական խաղերի ներկայացուցիչ Սուն Վեյցզյանը: Նա վստահություն է հայտնել որ Պեկինը կկարողանա նրանց բոլորի համար լավագույն պայմաններ ստեղծել, որպեսզի լրագրողները նաև հաճույք ստանան իրենց աշխատանքից: Պեկինի օլիմպաիական խաղերը լուսաբանող լրագրողների համար ստեղծվել է մամլո կենտրոն, որի դռները լրագրողների առաջ կբացվեն հուլիսի 8-ից: Կազմակերպիչները հավաստիացնում են, որ մամուլի կենտրոնը ոչ միայն ամենամեծն է լինելու օլիմպիական խաղերի ողջ պատմության ընթացքում՝ շուրջ 60 հազար քառակուսի մետր, այլ նաև ամենահարմարավետը՝ ապրելու և աշխատելու համար:

Կազմակերպիչները հայտնել են նաև, որ բացի հավատարմագրված լրագրողներից, օլիմպիական մրցաշարի ընթացքում Պեկին են ժամանելու շուրջ 10 հազար լրագրողներ, որոնք հավատարմագրված չեն Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից: Հատուկ այս լրագրողների համար խաղերի կազմակերպիչները ծրագրել են ևս մեկ կենտրոն ստեղծել:

вторник, 15 апреля 2008 г.

ՄԱՀԱՊԱՏԺԻ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԸ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ…ԱՄՆ-Ը ԵԶՐԱՓԱԿՈՒՄ Է ՀՆԳՅԱԿԸ

2007 թվականին աշխարհում մահապատժի ենթարկվել ավելի քան 1200 մարդ: Մահապատժի 3347 որոշում է ընդունվել : Amnesty International կազմակերպության համաձայն մահապատիժ իրականացրած երկրների շարքում առաջինը Չինաստանն է: 2007 թվականի ընթացքում Չինաստանում մահապատիժ իրականացվել 470 մարդու նկատմամբ, այսինքն` յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում 9 մարդ: Երկրորդից չորրորդ տեղերն են զբաղեցնում համապատասխանաբար Իրանը` 317, Սաուդյան Արաբիան` 143 և Պակիստանը` 135: Ամենաշատ մահապատիժ իրակացրած երկրների հնգյակը եզրափակում է «ժողովրդավարության ջատագով» և «աշխարհում մարդու իրավունքների գլխավոր պաշտպան» ԱՄՆ-ը, որտեղ 2007-ի ընթացքում կատարվել է 42 մարդ: Այսինքն պարզ հաշվարկով այս հինգ երկրներում են իրականացվում աշխարհի մահապատիժների 88 տոկոսը: Amnesty International-ը նշում է, որ Իրանում, Սաուդյան Արաբիայում և Յեմենում մահապտժի են ենթարկվում այն հանցագործությունների համար, որոնք իրականացվել են 18 տարեկանից ցածր անձինք: Չնայած նրան, որ մահապատիժը անչափահասների նկատմամբ արգելված է միջազգային իրավունքով: 2006-ին մահապտժի քանակները աճել են Պակիստանում, Իրանում և Սաուդյան Արաբիայում: Միավորված ազգերի կազմակերպությունը անցյալ տարի նոյեմբերին բանաձև է ընդունել , որը կոչ էր անում բոլոր երկներին մորաթորի կատարել մահապատժի դեմ: Տվյալ պահին մահապատիժը արգելված է 133 երկրներում: Նշեմ, որ աշխարհին հայտնի է192 տարբեր կարգավիճակների պետություններ:

понедельник, 14 апреля 2008 г.

ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ

Միավորված ազգերի կազմակերպության հատուկ զեկուցող Ժան Զիգլեռը հայտարարել է, որ աշխարհը շարժվում է դեպի հակամարտությունների երկարատև գործընթաց, ինչը կապված է պարենի գնաճի և սննդամթերքի կտրուկ պակասի հետ: Միջազգային մեկ այլ չինովնիկի հավաստմամբ, առաջիկայում պատերազմների պատճառ է դառնալու բարեկեցիկ պետություններում կենսամակարդակի անկումը: Մասնագետի խոսքով, միայն վերջին երկու ամիսներին բրնձի համաշխարհային գներն աճել են 52 տոկսով, իսկ եգիպտացորենը վերջին չորս ամիսներին թանկացել է 84 տոկոսով: Բացի այդ, նա նշում է, աշխարհում գնաճի հետևանքով ամեն 5 վայրկյանը մեկ մահանում է մինչև տասը տարեկան մեկ երեխա, իսկ առհասարակ թերսնումից 854 միլիոն մարդ:
Ըստ Ժ. Զիգլեռի, արևմուտքում ցանկացած ընտանիք պարենի վրա ծախսում է ընտանեկան բյուջեի 10-20 տոկոսը, իսկ ավելի աղքատ երկրներում` 60-90 տոկոսը: Միաժամանակ, չնայած պարտքերի որոշակի մարմանը, 122 երկրների արտաքին պարտքը նախորդ տարի կազմել է 2100 միլիարդ դոլար: Այս իրավիճակը հատուկ զեկուցողի գնահատականով պայթյունավտանգ է:Մանսագետի գնահատմամբ նույն իրավիճակն է էնեգակիրների հարցում: Գլոբալ տաքացման հետևանքով Եվրոպայում կսրվեն անվտանգության հետ կապված խնդիրները` սկսած էներգետիկ պատերազմներից և զանգվածային արտագաղթից մինչև չզարգացած երկրների խնդիրներ և քաղաքական ծայրահեղականություն: Շատ գիտնականներ այսօր արդեն զգուշացնում են քաղաքակրթության վերացման մասին: Գլխավոր վտանգների շարքում գիտնականները նշում են կլիմայական փոփոխությունները, ռեսուրսների վատնումը և բնակչության դիսբալանսը: Համաձայն գլոբալ աղետի կանխատեսողների, այս համաշխարհային խնդիրները կապված են մեկը մյուսի հետ և ավելի են խորացնում իրավիճակը յուրաքանչյուր խնդրում: Ավելին, համաշխարհային բանկի այս տարվա ամենաղքատ երկրների ցուցակում 2003-ի 17-ի փոխարեն նշվում է 26 երկրների մասին: Համաձայն փորձագետների, դա կբերի գլոբար տեռորիզմի աղբյուրների լայնացման և պահման դյուրության: Հինգ երկրներ այս ցուցակից դուրս են եկել, սակայն 14 նորերն են հայտնվել, որոնց թվում են Կոսովոն, Կոմբոջան, Գազայի հատված Նիգերիան և ևս մի քանի աֆրիկյան երկրներ:

ՀԵՆՐԻԿ ԻՓՍԵՆԸ ՉԷՐ ԹՈՂԵԼ

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում բացվել է առաջին օպերային թատրոնը: Այն կառուցվել է ճարտարապետական Snoehetta ընկերության կողմից,ում ձևավորմամբ էլ կառուցվել է Ալեքսանդրիայի խոշորագույն գրադարանը: Առաջին օպերային բալետի շենքը նորվեգացիների վրա նստել է մոտ 475 միլիոն եվրո: Օպերայի գլխավոր դահլիճը նախատեսված է 1365 հանդիսատեսի, իսկ երկու ավելի փոքրները` 640 թատերասերի համար:
Առաջին օպերան, որը խաղացվելու է` լինելու է «Դոն Կարլոս»-ը: Օսլացիները դեռ 1916 թվականին ցանկանում էին ունենալ օպերային թատրոն: Նրանք այդ բարձր նպատակի համար նույնիսկ գումարներ էին հավաքել, ի տարբերություն մեզ, որ մեր մուտքի զիբիլը հավաքելու համար ափսոսում ենք 200 դրամ տալ, սակայն քաղաքային իշխանությունները մերժել են առաջարկը:Դա երկարաձգվել է մինչև 1959 թվականը, երբ օպերային թատրոնը տեղակայվել է Ազգային թատրոնի շենքում: Ավելին նման գաղափար էր ծագել նաև 1899 թվականին, երբ օպերային շենքի կառուցումը չի թյուլատրել այդ ժամանակի Ազգային թատրոնի ղեկավար, իսկ այսօր մեծագույն դրամատուրգ Հենրիկ Իփսենը: Ինչը տարօրինակ է նման տաղանդավոր մարդու համար, սակայն մարդը ինչպես միշտ մարդ է մնում և այսօրվա շահը ավելի նախընտրելի է ցանկացած տաղանդի համար: